22-05-2014 16:01

Կառավարության ծրագրի քվեարկությանը Քառյակը չի մասնակցի

ԱԺ ամբիոնից «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ Խորհրդարանական քառյակը` Հայ Ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը», Հ. Յ. Դաշնակցությունը և «Ժառանգություն» խմբակցությունները, միասնական որոշում են կայացրել չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը:
«Էս ձևով պետության վիճակ չեն կարող փոխել: Ճշգրիտ որոշում է ընդունված, չենք ընդունում այս ծրագիրը և որոշել ենք չմասնակցել այս քվեարկությանը», -ասաց նա: