17-09-2014 11:19

Քառյակի նիստը մեկնարկել է

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում քիչ առաջ սկսվեց ոչ իշխանական ուժերի նիստը։
Քառյակի նիստին ԲՀԿ-ից մասնակցում են Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը եւ Վարդան Օսկանյանը։ ՀՅԴ-ից ներկա են Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը։ ՀԱԿ-ից այստեղ են Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը, իսկ «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը։
Նշենք, որ այսօրվա նիստում որոշվելու է համատեղ հանրահավաքի օրն ու մարզային այցելությունների օրակարգը։