Բավ է պառակտվել
24-02-2014 11:25

Քարաթափում Ալավերդի քաղաքում

Այսօր, ժամը 03.46-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սանահին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղու 3-րդ կմ-ին ժայռաբեկոր է ընկել (մոտ 1,7 խ.մ), ինչը խոչնդոտում է երթևեկությանը:
Հրշեջ-փրկարարները հեռացրել են ժայռաբեկորն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից: