Բավ է պառակտվել
12-04-2016 10:26

Պուտինը Բորիս Գրիզլովին հեռացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բորիս Գրիզլովին հեռացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից: Համապատասխան հրամանը հայտնվել է ապրիլի 12-ին։

«2012թ. մայիսի 25-ի հրամանով ՌԴ նախագահի հրամանով հաստատված ՌԴ Անվտանգության խորհրդի կազմում փոփոխություններ կատարել՝ բացառելով Բորիզ Վյաչեսլավի Գրիզլովին»,- ասված է փաստաթղթում։

Գրիզլովը Պետդումայի նախագահն է եղել 2003-2011թթ.։ Անցյալ տարվա դեկտեմբերին ՌԴ նախագահը նրան նշանակել էր Ուկրաինայի կոնտակտային խմբում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ: