21-07-2014 08:57

Պուտինը կոչ է արել Ուկրաինայում հակամարտության կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ (տեսանյութ)

Այսօր Դոնեցկի մարզում ավիաաղետի վթարի վերաբերյալ պաշտոնական ուղերձում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ Մոսկվան կանի առավելագույնը, որպեսզի հակամարտությունն Ուկրաինայում ռազմական փուլից անցնի խաղաղ բանակցությունների, փոխանցում է Корресондент-ը։ ՌԴ նախագահը կոչ է արել Ուկրաինայում հակամարտության կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«Սարսափելի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել Դոնեցկի երկնքում, կցանկանայի ևս մեկ անգամ ասել այն մասին, թե ինչպես ենք մենք Ռուսաստանում վերաբերվում այն իրադարձություններին, որոնք այսօր տեղի են ունենում Ուկրաինայում։ Մենք բազմիցս կոչ ենք արել հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել արյունահեղությունը»,- ասել է Պուտինը։ ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական կողմը կանի այն ամենը, ինչ իրենից պահանջվում է, որպեսզի հակամարտությունն Ուկրաինայում ռազմական փուլից անցնի քննարկման փուլի` բանակցությունների սեղանի շուրջ։