30-06-2014 17:29

Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը: Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Հիշեցնենք, որ փաստաթուղթը ստորագրվել է 2013թ. հունիսի 25-ին, Երեւանում: Դրա առարկան Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային զինված ուժերի, ռազմական խմբավորումների, իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների վերազինման նպատակներով ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումների իրականացման կարգի սահմանումն է:

«Պայմանագրի համաձայն, ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումները կիրականացվեն ըստ երկու կողմերի իրավասու կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրի, առանց արտահանման/ներմուծման լիցենզիայի տրամադրման», - նշված է փաստաթղթերում: