Բավ է պառակտվել
10-09-2014 21:08

Ռուսաստանը չի ներքաշվի սպառազինությունների մրցավազքում.ՌԴ նախագահ

Ռուսաստանը մտադիր չէ սպառազինությունների նոր մրցավազքի մասնակցել, հաղորդել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացման հարցերով ժողովի ընթացքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե ինչ-որ մեկը նոր «սպառազինությունների մրցավազք» է ցանկանում սկսել: Մենք, իհարկե, դրան չենք մասնակցելու: Պարզապես բացառվում է»,- նշել է Պուտինը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը միայն պատասխան միջոցներ է ձեռնարկում անվտանգության ոլորտում: Ինչպես արդեն հայտնում էին, նրա խոսքով, Արեւմուտքի երկրներն ուկրաինական ճգնաժամն օգտագործում են Հյուսիսիատլանտյան դաշինքի նախկին դերը վերականգնելու համար: «Շատ են նոր սպառնալիքները: Վերջերս Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման մասին որոշում է ընդունվել: Ուկրաինայի ճգնաժամն, ըստ էության, հրահրվել ու ստեղծվել է մեր որոշ արեւմտյան գործընկերների կողմից, և այժմ կիրառվում է ռազմական այդ բլոկի վերականգման համար»,- հայտարարել է Պուտինը: Սեպտեմբերի 10-ին Պուտինն անձամբ գլխավորեց Ռազմա-արդյունաբերական հանձնաժողովը: