01-07-2014 16:57

Եվրասիական տնտեսական միությունը բաց է ԱՊՀ երկրների և Համագործակցության մյուս պետությունների համար.Պուտին

«Եվրասիական տնտեսական միությունը բաց է ԱՊՀ երկրների համար, որոնք դեռևս չեն անդամակցել կառույցին: Մենք բաց ենք նաև Համագործակցության (ԱՊՀ) մյուս պետությունների համար»,- ռուսական դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ ընկերական ջերմ հարաբերությունների ամրապնդումը, հարևանների հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացումը երկարատև հեռանկարի համար նախատեսված Ռուսաստանի արտաքին քաղաքական ռազմավարական ուղղությունն է: Նա հիշեցրել է մայիսի 29-ին Աստանայում Եվրամիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման մասին, որը «խորհրդանշում է մեր փոխգործակցության՝ որակապես նոր մակարդակի մասին»: «Եվրասիական տարածաշրջանում ստեղծվում է հզոր, բիզնեսի և ներդրողների համար գրավիչ տնտեսական զարգացման կենտրոն, ձևավորվում է ընդհանուր շուկա»,- հավելել է Պուտինը:վ