14-06-2014 09:46

Վլադիմիր Պուտինը Անի Զախարյանի նամակը կարմիր գրիչով կստուգի. ՛՛Չորրորդ իշխանություն՛՛

«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Պարզվում է, որ Վլադիմիր Պուտինը միայն Զորի Բալայանի սիրելի առաջնորդը չէ: Օրինակ` վերջերս թյուրիմացաբար քաղաքական դաշտում հայտնված Անի Զախարյանը նույնպես Պուտինի հանդեպ անտարբեր չէ: Եթե Անի Զախարյանի անունը ինչ-որ բան չհիշեցրեց ձեզ, ապա նշենք, որ վերջինս հայտնի դարձավ իր զավեշտալի «սկանդալներով»:

Նրա մասին հանրության լայն շրջանակները իմացան սեպտեմբերի 1-ին, երբ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոսը միացել էր ուսման վարձերի բարձրացման դեմ բողոքող ուսանողներին: Դրանից հետո նորաստեղծ կուսակցության ղեկավարը հայ աղջիկներին մինչև 26 տարեկանը կուսությունից զրկվելու կոչով դիմեց և հրապարակավ ափսոսանք հայտնեք, որ ինքը դա արել է միայն մեկ տարի առաջ` 32 տարեկանում: Պարզվում է, սեռական քաղցը Անիի մեջ հանգեցրել է ռուսաց լեզվի վատթարացմանը: Դրա վառ ապացույցը Անիի բաց նամակն է «ռուսաց թագավորին», որը երեկվա դրությամբ ամենաքննարկվողն էր համացանցում:

Անիի բաց նամակը սոցիալական ցանի հայ օգտատերերին ստիպեց թարմացնել ռուսաց լեզվի իրենց իմացությունը: Անիի գրած նամակում այնքան սխալներ կան, որ եթե դա լիներ առաջին դասարանի աշակերտի կողմից գրված, ապա որևէ պատճառաբանություն չէր ստիպի ուսուցչին գոնե բավարար նշանակել: Արդեն պատկերացնելի է, որ եթե այդ նամակը հայտնվի Վլադիմիր Պուտինի ձեռքում, ապա վերջինիս պատասխանը լինելու է նույն նամակը` կարմիր գրիչով ուղղագրական սխալները նշած: Դեռ մի բան էլ Պուտինը ծնող կկանչի»: