Բավ է պառակտվել
26-02-2015 09:57

Պուտինին հավանում է ՌԴ բնակչության ավելի քան 85 տոկոսը

Ըստ «Լեվադա կենտրոնի» կողմից անցկացված հարցման՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեության նկատմամբ հավանության վարկանիշը կազմում է 86 տոկոս: Այդ մասին վկայում են ուսումնասիրության արդյունքները: Այսպիսով Պուտինի նկատմամբ վստահությունը ավելացել է 1 տոկոսով 2015 թվականի հունվարի համեմատ: Հետազոտության համաձայն՝ պետության ղեկավարի գործունեւթյունից դժգոհ է հարցման մասնակիցների 13 տոկոսը: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գործունեությունը հավանում է հարցման մասնակիցների 64 տոկոսը, իսկ կառավարության աշխատանքից գոհ է 60 տոկոսը: Բացի այդ հարցման մասնակիցներին առաջարկել են հայտնել իրենց մոտ վստահություն առաջացնող հինգ-վեց քաղաքական և հասարակական գործիչների անուններ: Արդյունքում առաջին տեղը գրավել է Պուտինը (59 տոկոս), այնուհետև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (24 տոկոս) և ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը (20 տոկոս): Նրանց հաջորդում են Մեդվեդևը (19 տոկոս), Վլադիմիր Ժիրինովսկին (10 տոկոս) և պատրիարք Կիրիլը (6 տոկոս): Նշված է, որ ռուսաստանյան քաղաքական գործիչներից որևէ մեկին չի վստահում հարցման մասնակիների 12 տոկոսը, իսկ 13 տոկոսը հայտարարել է, որ ընդհանրապես չեն հետաքրքրվում քաղաքականությամբ: Հարցումը անցկացվել է փետրվարի 20-23-ը, իսկ հետազոտմանը մասնակցել է Ռուսաստանի 46 տարածաշրջանի 134 բնակավայրում ապրող 1,6 հազար մարդ: