Բավ է պառակտվել
24-06-2014 14:50

Պուտինն առաջարկել է Դաշնային խորհրդին չեղյալ համարել Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ-ն օգտագործելու թույլտվությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Վիեննա կատարելիք պաշտոնական այցից առաջ Դաշնային խորհրդին (Սենատ) կառույցի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունով նամակ է հղել, որով առաջարկել է չեղյալ համարել «Ուկրաինայի տարածքում ՌԴ Զինված ուժերի օգտագործման մասին» խորհրդի որոշումը։ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ այս մասին ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ դա արվել է «Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակի կարգավորման նպատակով, ինչպես նաև այդ հարցի շուրջ եռակողմ բանակցությունների մեկնարկի առնչությամբ»:

Հիշեցնենք, որ Դաշնային խորհուրդը մարտի 1-ին կայացած արտահերթ նիստում միաձայն ընդունել էր Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինայի տարածքում օգտագործելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումը:

Այս հարցը Դաշնային խորհուրդը կդիտարկի հունիսի 25-ին։