Բավ է պառակտվել
17-07-2014 09:06

ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի կողմից նոր սահմանված պատժամիջոցները կազդեն հենց Միացյալ Նահանգների վրա .Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բրազիլիայում ռուս լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ , Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից նոր սահմանված պատժամիջոցները կազդեն հենց Միացյալ Նահանգների վրա գրում է lenta.ru-ն: «Պետք է տեսնել՝ ինչ պատժամիջոցներ են, պետք է զբաղվել դրանով առանց խառնաշփոթի, հանգիստ»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը՝ նշելով, որ Վաշինգտոնի այսպիսի գործողությունները ռուս-ամերիկյան հարաբերությունները տանում են փակուղի և վնասում են դրանց: «Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա դրանք, որպես կանոն, ունեն բումերանգի էֆեկտ, և առանց որևէ կասկածի, տվյալ դեպքում ռուս-ամերիկյան հարաբերությունները տանում են փակուղի և լուրջ մեծ վնաս են հասցնում»,- ասել է Պուտինն ու հավելել. «Նրանք վնաս են հասցնում իրենց խոշոր էներգետիկ ընկերություններին, և այդ ամենը հանուն ինչի՞»:
Հիշեցնենք, որ նախօրեին Վաշինգտոնն ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: