Բավ է պառակտվել
04-09-2014 10:47

ԱՄՆ. Պուտինի պլաններում չկա ռուսամետ ակտիվիստներին օգնության դադարեցումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիիճակի կարգավորման ծրագիրը պետք է ներառի ապստամբներին ռուսական օգնության դադարեցումը, այս մասին լրագրողներին ասել է Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
«Կարծում ենք՝ եթե նախագահ Պուտինը պատրաստ է դադարեցնել ապստամբների ֆինանսավորումը, զինումը եւ պատրաստումը, հանել ռուսական զորքերը Ուկրաինաից, այդ նպատակներին սատար կկանգնենք ոչ միայն մենք, այլեւ իհարկե ուկրաինացիները։

Բայց նախագահի ծրագրում դա չի նախատեսվում։ Ներկայումս շատ աշխատանք կա կատարելու։ Նախագահ Պուտինը շատ խոսքեր է ասում, որոնք գործողություններով չեն ամրագրվում», — ասել է Պսակին և հավելել, որ Վաշինգտոնը կարծում է, որ ծրագրում չի շոշափվում առանցքային թեման՝ «ի՞նչ անել այդ ներխուժման մեջ ռուսական մասնակցության հետ»։

Ավելի վաղ Պուտինը հրապարակել էր Դոնբասի իրավիճակի կարգավորման գործողությունների իր ծրագիրը՝ բաղկացած 7 կետից։