27-03-2015 14:40

Պուտինին պատրաստ է վերընտրել ՌԴ-ի բնակչության 75 տոկոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընտրական վարկանիշը աճել է` կազմելով 75 տոկոս: Այդ մասին հաղորդվում «Հանրային կարծիք» հիմնադրամի կայքում: Դա Պուտինի բարձրագույն բարձրագույն վարկանիշն է 2008 թվականից ի վեր: Հարցման մասնակիցներին մասնավորապես հարցրել են, թե որ քաղաքական գործչին իրենք կտային իրենց քվեն, եթե նախագահական ընտրությունները կայանային մոտակա կիրակի օրը: Երկրի գործող նախագահը գլխավորեց տվյալ ցուցակը ձայների մեծ տարբերությամբ: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է լիբերալ դեմոկրատ Վլադիմիր Ժիրինովսկին, ում օգտին արտահայտվել է ռուսաստանցիների 4 տոկոսը: ՌԴ Կոմուսնիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտնվել է երրորդ հորիզոնականում` հավաքելով 3 տոկոս, իսկ «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը և գործարար Միխաիլ Պրոխորովը հավաքել են մեկական տոկոս: Հարցման մասնակիցների 9 տոկոսը պատասխանել է, որ չէր մասնակցի ընտրություններին: Բացի այդ հետազոտման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե արդյոք նրանք վստահում են Պուտինին: Նրանցից 46 տոկոսը պատասխանել է «Ըստ երևույթին վստահում եմ», 40 տոկոսը` «Անշուշտ վստահում եմ»: Իրենց անվստահությունը Պուտինի նկատմամբ հայտնել է հարցման մասնակիցների 9 տոկոսը, ևս 5 տոկոսը դժվարացել է պատասխանել տվյալ հարցին: Բացի այդ հարցմանը մասնակցած մարդկանց 86 տոկոսը համարում է, որ երկրի ղեկավարը լավ է կատարում իր պարտականությունները: Մարտի 21-ին և 22-ին անցկացրած հարցմանը մասնակցել է Ռուսաստանի 64 շրջանի 204 բնակավայրի երեք հազար բնակիչ: Մարտի սկզբին «Լևադա կենտրոնի» կողմից անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ Պուտինը կհաղթեր նախագահական ընտրություններում, եթե դրանք անցնեին մոտ օրերին: Այսպիսով պետության գործող ղեկավարի օգտին պատրաստ էին քվեարկել ռուսաստանցիների 59 տոկոսը և իրենց ընտրությունը կատարած բնակիչների 80 տոկոսը: 2014 թվականի դեկտեմբերին «Հանրային կարծիք» և «Լևադա կենտրոն» հիմնադրամները Պուտինին տարվա մարդ անվանեցին: