Բավ է պառակտվել
02-09-2016 12:43

Պուտինը հերքել է Ռուսաստանի մասնակցությունը ԱՄՆ-ում կատարված կիբերհարձակումներին

Ռուսաստանի կառավարությունը ոչ մի առնչություն չունի ԱՄՆ դեմոկրատական կուակցության վրա կատարված հաքերային հարձակումներին,որոնց արդյունքում հրապարակվել էին հազարավոր էլեկտրոնային նամակներ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ընդ որում ՌԴ նախագահը կոչ է արել «հասարակայնության ուշադրությունը չշեղել խնդրի էությունից ՝ կոծկելով այն երկրորդական հարցերով, որոնք կապակցված են հարձակման հեղինակների որոնումների հետ» «Մի՞թե կարեւոր է, թե ով է ջարդել տիկին Քլինթոնի նախընտրական շտաբի այդ տվյալները: Կարեւոր է հասարակությանը ներկայացված այդ տվյալների բովանդակությունը» -շեշտել է նա:

Հուլիսին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի փոստային սերվերները ենթարկվել են հաքերային հարձակման: Դրա հետեւանքով եղել է էլոկտրոնային գրագրության արտահոսք, որը վկայում էր, որ կոմիտեն ի սկզբանե նախապատվություն էր տալիս Հիլարի Քլինթոնին, այլ ոչ թե նրա մրցակից Բերնի Սանդերսին, մինչդեռ այն պետք է չեզոքություն պահպաներ: Քլինթոնի շտաբում հայտնել են,որ դա հաքերներն են արել, որոնք ենթադրաբար կապակցված են Ռուսաստանի հետ՝ արտահոսքը հանապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի շահերին ծառայեցնելու նպատակով: