10-08-2016 19:52

Պուտին. ՀՀ-ում տեղի ունեցած պատանդառությունը հարցեր լուծելու անընդունելի տարբերակ է

Հայաստանում վերջերս տեղի ունեցած պատանդառությունը անօրինական գործողությունների միջոցով քաղաքական հարցեր լուծելու անընդունելի փորձ է: Այդ մասին օգոստոսի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան զինված անձանց խումբը գրոհով գրավել էր ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը եւ պատանդ էր վերցրել ոստիկանության աշխատակիցների սահմանափակ քանակություն: Մի ոստիկան` նույն գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանը զոհվել էր: Չորս ոստիկան վնասվածքներ էր ստացել. ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Հոստեղյանը, ոստիկանության կրտսեր սպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, ինչպես նաեւ ՊՊԾ գնդի գրոհի մասնակիցներից մեկը` Թաթուլ Թամրազյանը: Հուլիսի 30-ին զոհվել է ոստիկան Յուրա Թեփանոսյանը: Հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները ոստիկանությանը հանձնվելու որոշում էին կայացրել: