Բավ է պառակտվել
20-04-2015 14:00

Արևմուտքը սիրում է Ռուսաստանը, միայն երբ այն թույլ է. Պուտին

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Արևմուտքը սիրում է Ռուսաստանը միայն այն ժամանակ, երբ այն թույլ է և հումանիտար օգնության կարիք է զգում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիմիր Սոլովյովի «Նախագահը» ֆիլմում, որը կհայտնվի եթերում ապրիլի 26-ին: Ֆիլմը նվիրված է Պուտինի կողմից նախագահի պաշտոնը զբաղեցնելու 15-ամյակին: «Ինձ մոտ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես նրանք մեզ սիրում են միայն այն ժամանակ, երբ մենք հումանիըտար օգնության կարիք ենք զգում: Այդ ժամանակ ամեն ինչ լավ է, և նրանք մեզ կարտոֆիլ են ուղարկում», — ասում է նախագահը հարցազրույցի ժամանակ: «Աշխարհում որոշվել է, որ Ռուսաստանը դադարեցնում է իր ներկա գոյությունը: Հարցը միայն նրանում, թե երբ դա տեղի կունենա և ինչպիսի հետևանքներ կունենա», — նշում է նախագահը: