Բավ է պառակտվել
17-09-2016 16:23

Պուտին. Ես վաղուց եմ կողմնորոշվել, թե սեպտեմբերի 18-ի ընտրություններում ում օգտին եմ քվեարկելու

Այսօր լռության օր է, և ես վաղուց եմ կողմնորոշվել, երբ ստեղծում էի հայտնի քաղաքական կառույցը: Հետևաբար՝ այստեղ ինչ-որ նորույթ չկա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նախագահը հավաստիացրել է, որ չի նախատեսում Պետդումայի ընտրություններում հանդես գալ որեւէ կոնկրետ թեկնածուի աջակցությամբ եւ կոչ է արել ընտրություններից առաջ՝ վերջին օրը, չզբաղվել քարոզչությամբ:

Պուտինը հայտարարել է, որ Պետդումայի ընտրությունների ընտրարշավի ընթացքում լցոնումների եւ հասարակական կարծիքի մանիպուլյացիայի փորձեր են ձեռնարկվում:

«Մեզ մոտ եւս տեսնում ենք, որ Պետական դումայի ընտրարշավի ընթացքում նույնպես լցոնումների, հասարակական կարծիքի մանիպուլյացիայի փորձեր են ձեռնարկվում՝ հղում կատարելով, հնարավոր է, ինչ-որ զգացմունքային, սակայն նրանց շահերի հետ կապ չունեցող հարցերի, որոնց սպասում են Ռուսաստանի միլիոնավոր քաղաքացիները»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Պետդումայի ընտրությունները խառը ընտրակարգով կանցկացվեն սեպտեմբերի 18-ին. 225 պատգամավորներ կընտրվեն կուսակցական ցուցակներով, 225՝ միամանդատ ընտրատարածքներում: Նույն օրը երկրի 39 շրջաններում տեղի կունենան օրենսդիր ժողովների ընտրությունները, իսկ յոթ սուբյեկտներում կանցկացվեն բարձրագույն պաշտոնների ղեկավարների ուղիղ ընտրությունները, նախատեսվում են նաեւ 5 հազար քաղաքապետերի ընտրություններ: Ընդհանուր թվով կփոխարինվի 38 հազար մանդատ, բոլոր մակարդակների ընտրություններին կմասնակցեն 103 հազարից ավելի թեկնածուներ: