06-11-2014 20:12

Պուտինը հանդիպել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի անդամների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի (ՀԱՊԿ ԽՎ) անդամների հետ` քննարկելու ՀԱՊԿ գործունեության արդիական հարցերը: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից: Պուտինն իր ելույթի ժամանակ ասել է. «Մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր գործընկեր երկրների հետ բավականին հաջող են զարգանում, մեր նպատակները, խնդիրները որոշված են: Մենք աշխատում ենք մեր պետությունների անվտանգության ամրապնդման, ահաբեկչության, թմրանյութերի դեմ պայքարի ուղղությամբ»:

Պուտինն ընդգծել է բոլոր գործընկեր երկրների աջակցության և համախմբված արդյունավետ աշխատանքի, խերհրդարաններում ներկայացված քաղաքական ուժերի աջակցության կարևորությունը կազմակերպված հանցավորության դեմ պայքարում: 

Հիշեցնենք, որ վեհաժողովին մասնակցում էր նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: