Բավ է պառակտվել
07-10-2016 10:22

Պետդումայի վավերացմանն է ներկայացվել ՀՀ հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման մասին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ստորագրված համաձայնագիրը: Դրա վերաբերալ տեղեկատվությունը զետեղված է Պետդումայի տվյալների էլեկտրոնային բազայում:

Ռուսաստանի և Հայաստանի միջև համաձայնագիրն ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Հայաստանի  խորհրդարանը վավերացրել է համաձայնագիրը հունիսի վերջին: