Բավ է պառակտվել
07-04-2014 21:09

Պուտինը Պետդումայի վավերացմանն է ուղղել ՌԴ–ի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիրը



ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական դումայի վավերացմանն է ուղղել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիրը, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Պետության ղեկավարի հրահանգով, Դաշնային ժողովի պալատներում պայմանագրի վավերացման մասին դաշնային օրենքի նախագծի դիտարկման պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել Պաշտպանության նախարարի տեղակալ, պետական քարտուղար Նիկոլայ Պանկովը։

2013 թվականի հունիսի 25–ին ստորագրված Պայմանագրի առարկան կողմերի միջև ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների իրականացման կարգն է` ազգային զինված ուժերի, զորամիավորումների, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների մատակարարման նպատակով։

Պայմանագրի համաձայն, ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումները կիրականացվեն կողմերի լիազոր կազմակերպությունների ստորագրած համաձայնագրերով` առանց նշված արտադրանքի ներկրման/արտահանման արտոնագրերի։