Բավ է պառակտվել
10-10-2016 11:57

Պուտինը Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի և Վենեսուելայի նախագահների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի և Վենեսուելայի նախագահների հետ։

Քննարկվելու են միջազգային և տարածաշրջանային օրակարգում ռուս–թուրքական հարաբերությունների արդիական հարցերը։ Պլանավորվում է ստորագրել երկկողմ փաստաթղթեր։ Բացի այդ, ֆորումի շրջանակներում Պուտինը հանդիպումներ կունենա միջոցառման մասնակից այլ նախագահների հետ։ Ակնկալվում է, որ Պուտինն ու Էրդողանը Ստամբուլում կքննարկեն նաև Սիրիայի հարցը։

«Պլանավորվում է նաև նախագահի հանդիպումը միջազգային կոնգրեսի մեկ այլ մասնակցի՝ նախագահ Մադուրոյի հետ։ Եվ, իհարկե, բանակցություններ կընթանան նախագահ Էրդողանի հետ»,– լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։