14-04-2016 14:02

Պուտինը լավ հարաբերություններ է պահպանում նախորդ կնոջ հետ

Ես լավ հարաբերություններ եմ պահպանում իմ նախկին կնոջ հետ, յուրաքանչյուրս մեր կյանքն ունենք: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է ուղիղ կապի ժամանակ: «Ես եւ Լյուդմիլա Ալեքսանդրովնան երբեմն հանդիպում ենք: Ոչ հաճախ իհարկե, բայց հանդիպում ենք: Մենք լավ հարաբերություններ ունենք, գուցե նույնիսկ ավելի լավ, քան առաջ: Գիտեմ, որ նրա մոտ ամեն ինչ լավ է... Նա գոհ է իր կյանքից, ամեն ինչ լավ է: Ես նույնպես գոհ եմ, ինձ մոտ էլ ամեն ինչ լավ է»,- պատմել է նա: Պուտինը համակերպվել է իր անձնական կյանքի նկատմամբ հետաքրքրության հետ, բայց դեռ պատրաստ չէ բավարարել այն: «Ես վաղուց համակերպվել եմ դրա հետ, հասկանում եմ դա: Բայց և այնպես ես դրանք առաջնահերթ կարեւորության հարցեր չեմ համարում: Բայց մի օր ես գուցե կկարողանամ բավարարել ձեր հետաքրքրասիրությունը»: