Բավ է պառակտվել
08-04-2015 11:57

Պուտինը մոտ օրերս կժամանի Հայաստան

Երևանում մոտ ժամանակներս սպասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, հայտարարեց չորեքշաբթի ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Մոսկվայում իր ռուսաստանյան գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ մոտ օրերս կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարռլիցիննվիրված միջցառումներին մասնակցելու կապակցությամբ: Միևնույն ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարը ասաց, որ Երևանում ակնկալում են, որ Հայաստանի և ՌԴ առաջնորդները կհանդիպեն նաև մայիսին Մոսկվայում: