Բավ է պառակտվել
15-03-2017 16:18

Պուտինը վստահ է, որ ՀՀ-ն հաջողությամբ կանցնի Սահմանադրական բարեփոխումների փուլը

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում սպասվող առաջին խորհրդարանական ընտրությունները հաջող կանցնեն:
Կրեմլում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների մեկնարկին ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ իրենց ներկայիս հանդիպումն անցնում է Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստության ֆոնին:« Այս ամենը կապված է նաև Սահմանադրական բարեփոխման հետ: Գործընթացը հավանաբար հեշտ չէ, բայց վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը կանցնի զարգացման այդ փուլը»,- ասել է ՌԴ նախագահը և հավելել .« Մենք անկեղծորեն Ձեզ հաջողություն ենք մաղթում»:
Ռուսաստանի առաջնորդը նաև հիշեցրել է, որ ապրիլի 3-ին նշվելու է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
«Այս տարիների ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բառի ուղիղ իմաստով դաշնակցային բնույթ են ձեռք բերել»,- ընդգծել է Պուտինը, և ավելացրել , որ Մոսկվան ու Երևանը համագործակցում են գրեթե բոլոր ուղղութուններով՝ այդ թվում նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Եզրափակելով ՌԴ նախագահը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները «միշտ կառուցվել են հիմնվելով դեպի դարերի խորքը, անցյալ գնացող շատ խորը արմատների վրա»:« Այդպես էլ շարունակվում է նաև զարգացման ներկայիս փուլում»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
Սերժ Սարգսյանն իր հերթին հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը պետք է նախանշեն համագործակցության հիմնական ուղղությունները մոտ ապագայի համար:
«Այս տարիները սերտ համագործակցության շրջան են դարձել, և մենք հասել ենք անկեղծ դաշնակցային հարաբերությունների: Նման հարաբերությունների բնույթն օրակարգ է թելադրում: Վստահ եմ, որ մեր այսօրվա այցը բովանդակալից կլինի և կանցնի լիարժեք փոխվստահության մթնոլորտում»,- ասել է Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի ՌԴ պաշտոնական այցը կատարվում է այն պահին, երբ ապրիլի 2-ին նշանակված Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին երեք շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել: Դրանք առաջին ընտրություններն են լինելու՝ 2015թ. Սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնցով նախատեսվում է անցում կատարել կառավարման Խորհրդարանական համակարգին: Հանրապետության խորհրդարանում տեղերի են հավակնում հինգ կուսակցություն և չորս նախընտրական դաշինք՝ այդ թվում նաև իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարը Սարգսյանն է:
ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: