Բավ է պառակտվել
06-12-2016 16:08

Պուտինը ստորագրել է ՌԴ- տեղեկատվական անվտանգության նոր ռազմավարությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է երկրի տեղեկատվական անվտանգության ռազմավարությունը:

Նախորդ ռազմավարությունը, որն ընդունվել էր 2000 թվականին, ճանաչվել է ուժը կորցրած: Նոր փաստաթղթում մասնավորապես խոսվում է արտասահմանյան «տեղեկատվական-հոգեբանական» ազդեցությանը դիմակայելու մասին: 

Տեղեկատվական անվտանգության դոկտրինում միաժամանակ նշվում է, որ անհրաժեշտ է ընդլայնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառելիությունը, ինչպես նաև, որ մի շարք երկրներ այդ տեխնոլոգիաները կիրառում են ռազմական նպատակներով:

Այս ռազմավարության համաձայն՝ կազմակերպությունները, որոնք Ռուսաստանի պետական մարմինների, գիտական կազմակերպությունների և ռազմաարդյունաբերական-պաշտպանական կոմպլեկսների նկատմամբ իրականացնում են «տեխնիկական հետախուզություն», ակտիվացրել են իրենց գործունեությունը:

Փաստաթղթում նաև նշվում է, որ մի շարք երկրների հատուկ ծառայություններ իրականացնում են «տեղեկատվական-հոգեբանական ազդեցություն», որն ուղղված է միմ շարք երկրներում սոցիալ-քաղաքական կյանքի ապակայունացմանը, և որ վերջին շրջանում այդ գործունեությունն իրականացվում է Ռուսաստանի բնակչության նկատմամբ, մասնավորապես՝ երիտասարդության նկատմամբ՝ նպատակ հետապնդելով վերացնել «ռուսական ավանդական հոգևոր-բարոյական արժեքները»:

Միաժամանակ փաստաթղթում Ռուսաստանի ազգային հետաքրքրությունների շարքում խոսվում է նաև տեղեկատվություն ստանալու և այն ազատորեն օգտագործելու ռուսաստանցիների իրավունքի և ազատության մասին: Ընդգծվում է նաև տեխնոլոգիաների կիրառելիությանը զուգահեռ անձնական կյանքի անձեռնմխելիության մասին:

Փաստաթուղթը օրենքի ուժ է ստացել և սկսել է գործել դեկտեմբերի 6-ից: