08-08-2016 12:15

Պուտինը հայ-թուրքական մերձեցման համար հող է նախապատրաստում

Վլադիմիր Պուտինը մի շարք հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Թուրքիայի իր գործընկերների հետ, որոնք նպատակ ունեն խթանել եվրասիական տարածաշրջանում ինտեգրումը:
Հանդիպումների նպատակներից մեկը կարող է դառնալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը:
 Երևանում հուլիսի երկրորդ կեսին տեղի ունեցած զինված հակամարտությունը ցուցադրել է նախագահ Սարգսյանի դիրքերի թուլացումն ու ռադիկալ տրամադրությունների աճը: Այդ իրավիճակում Սերժ Սարգսյանին իշխանության պահպանման համար անհրաժեշտ է առանցքային արտաքին խաղացողների օժանդակությունը: ՌԴ-ից բացի նման խաղացող Հայաստանի համար անսպասելիորեն կարող է դառնալ իր հակառակորդ Թուրքիան: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ կոնֆլիկտային արտաքին քաղաքականությունը մեղմել ձգտող Էրդողանը ևս ծրագրում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում: Վարկածներից մեկի համաձայն, Երևանի ու Անկարայի միջև շփումների վերականգնումը պիտի տեղի ունենար դեռ հուլիսին, սակայն հեղաշրջման փորձը տապալել է այն:

Ծրագրված հանդիպումները կարող են լինել մի շղթայի օղակներ. դիվանագիտական մարաթոնի արդյունքը կարող է դառնալ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար հող նախապատրաստելն, ինչը, փորձագետների համոզմամբ, էապես կնվազեցնի լարվածությունը Հարավային Կովկասում:
Օգոստոսի 8-ին Վլադիմիր Պուտինը Բաքվում կհանդիպի Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոուխանիի և Իլհամ Ալիևի հետ: Օգոստոսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենա Պուտին-Էրդողան հանդիպումը: Օգոստոսի 10-ին Մոսկվայում տեղի կունենա Սարգսյան-Պուտին հանդիպումը: