Բավ է պառակտվել
14-10-2016 12:02

«Հայ-ռուսական հարաբերությունների հիմքերը պատմական են». Վ. Պուտին

Հայաստանում մեկնարկել է Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը համաժողովում ներկայացրեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը՝ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունների հիմքերը պատմական են:

«Հայ-ռուսական հարաբերությունների հիմքում ընկած են ավելի պատմական, մշակութային, հոգեւոր արժեքները: Այս հզոր գործոնն ապահովում է մեծ հնարավորություններ մեր երկրների միջեւ տնտեսության, արդյունաբերություն, առեւտրի ոլորտներում արդյունավետ եւ ամուր համագործակցության, հումանիտար եւ գիտական, կրթական կապերի ընդլայնման համար: Ակնկալում եմ, որ այս ընթացքում բաց եւ կառուցողական քննարկումների շրջանակում արված առաջարկությունները կծառայեն հայ-ռուսական երկխոսության կատարելագործմանը, գործնական միջավայրի բարելավմանը եւ ողջ Եվրասիական տիրույթում փոխգործակցության ամրապնդմանը»:

ԵԳՄՀ-ին իրենց մասնակցությունն են ունենալու ԵԱՏՄ անդամ երկրների պետպաշտոնյաներ, խոշոր բիզնեսի, բանկերի, ներդրումային ընկերությունների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ԱՄՆ-ից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Վրաստանից եւ այլ երկրներից: