Բավ է պառակտվել
02-03-2016 12:16

Պուտինը Գորբաչովի փորձը ժամանակակից աշխարհում պահանջված է համարում

ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբոչովն այսօր դառնում է 85 տարեկան: Ծննդյան տարեդարձի առթիվ նրան շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կարևոր է, որ Ձեր մասնագիտական գիտելիքները, փորձն այսօր էլ պահանջված են ու ծառայում են միջազգային հումնաիտար համագործակցության զարգացմանը»,-նշել է Պուտինը:

Միխայիլ Գորբոչովը ծնվել է 1931թ. մարտի 2-ին, Պրիվոլնոե, Ստավրոպոլի մարզ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ): Եղել է խորհրդային և ռուսական քաղաքական և հասարակական գործիչ։ ԽՄԿԿ գլխավոր քարտուղար (1985-1991) և ԽՍՀՄ ղեկավար։ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ (1990թ. մարտի 15 - 1991թ. դեկտեմբերի 25)։ 1990թ. Դարձել է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր: