Բավ է պառակտվել
14-04-2016 15:15

Ռուսաստանը Թուրքիային իր ընկերն է համարում. Պուտին

Մոսկվան շարունակում է մնալ Թուրքիայի ընկերը, բայց կան խնդիրներ առանձին քաղաքական գործիչների հետ: Այս մասին, այսօր «Ուղիղ գծի» ժամանակ նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք թշնամական օղակում չենք հայտնվում: Մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք աշխարհի երկրների մեծ մասի հետ»,-ասել է նա: Պուտինի խոսքով, Ռուսաստանն, ընդհանուր առմամբ, բարիդրացիական հարաբերություններ ունի իր հարեւանների եւ այլ երկրների հետ: «Նույն Թուրքիային համարում ենք մեր ընկերը, իսկ թուրք ժողովրդին՝ բարեկամ ժողովուրդ»,-նշել է Պուտինը: Սակայն ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը խնդիրներ ունի որոշ քաղաքական գործիչների հետ: «Մենք աշխատում ենք հանգիստ, առանց որեւէ կտրուկ ցատկերի: Իսկ ոչ բարեկամական գործողություններին պետք է արձագանքել, հակառակ դեպքում վզիդ կնստեն»,-ընդգծել է Պուտինը: