Բավ է պառակտվել
17-03-2016 16:52

ՌԴ-ն շարունակելու է աջակցել Սիրիային այդ թվում՝ ռազմական առումով. Պուտին

ՌԴ-ն նախկինի պես շարունակելու է աջակցել Սիրիային այդ թվում նաեւ ռազմական առումով։ Այդ երկրում բավականաչափ ռուսական ուժեր կան այդ խնդիրներն իրականացնելու համար։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Իհարկե, այսուհետ շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել Սիրիայի օրինական կառավարությանը։ Դա կլինի ֆինանսական օգնություն, տեխնիկայի եւ զենքի մատակարարում, կրթության աջակցություն, Սիրիայի ԶՈւ կազմակերպման աջակցություն, հետախուզական գործողություններ եւ վերջապես անմիջական օգնություն՝ հարվածային եւ կործանիչ ավիացիայի օգտագործում»,- ասել է Պուտինը։ «Այն ռուսական ուժերը, որոնք մնում են Սիրիայում, բավական են դրված խնդիրները կատարելու համար» Մենք շարունակելու ենք աջակցել Սիրիայի բանակին»,- նշել է ՌԴ նախագահը։