Բավ է պառակտվել
12-05-2015 15:27

ՌԴ-ն արագացրել է իր ԶՈՒ-ի վերասպառազինման ընթացքը. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հայտարարեց, որ Ռուսաստանը ավելացրել է Զինված ուժերի  արդիականացման տեմպերը: «Ընդհանուր առմամբ Պաշտպանության նախարարությանը և այլ մասնագիտական գերատեսչություններին իմ կողմից տրված հանձնարարականների պատշաճ իրականացումը հաանգեցրել է բանակի և նավատորմի վերասպառազինման ընթացքի արագացմանը», - ասաց Պուտինը խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ՌԴ ԶՈՒ Գենշտաբի պետ Վալերի Գերասիմովը, Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, «Ռուստեխ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, ինչպես նաև Ռազմաօդային և նավատորմի ուժերի զեկավարները: Պետության ղեկավարի խոսքով՝ այժմ առաջնահերթ խնդիրներից է հանդիսանում այդ ընթացքի արագությունը պահպանելը: «Անհրաժեշտ է հստակ կերպով պահպանել նշանակված ժամանակացույցերը և մատակարարման ժամկետները», - հավելեց Պուտինը: Նա հանձնարարեց վերահսկել նոր և արդիականացված տեխնիկային վերաբերվող անհրաժեշտ ենթակառուցվածքի և անձնակազմի վերապատրաստման հետ կապված հարցերը:«Ցամաքային զորքերում և Ռազմաօդային ուժերում մասնաբաժինը պետք է կազմի համապատասխանաբար 32 և 33%, Ռազմադեսանտային զորքերում՝ 40%, ռազմածովային զորքերում և օդատիեզերային պաշտպանության զորքերում՝ կեսից ավելի», - ասաց նախագահը՝խոսելով տեխնիկայի արդիականացման մասին: Չնայած բարդ տնտեսական վիճակին՝ ՊՆ-ն չի փոխել Զինված ուժերի վերաբերյալ իր ծրագրերը:  2015 թվականի վերջին նոր սպառազնման չափաբաժինը պետք է աճի մինչև 30%: Ինչպես հաղորդվել է,  2020 թվականին Ռդ ԶՈՒ-ի ժամանակակից զենքի չափաբաժինը պետք է աճի մինչև 70%, իսկ որոշ զորքերում՝ մինչև 100%: