10-12-2015 14:40

Պուտինը խոսել է ռուսների ուժի աղբյուրի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ քաղաքացիների համախմբվածությունն ու միասնականությունը երկիրը դարձնում են ավելի ուժեղ:  «Ժամանակն անընդհատ մեզ նոր մարտահրավերներ է նետում, ստուգում է  մեր միասնականությունը,  հանուն մեր ազգային շահերի պաշտպանության միասին աշխատելու պատրաստակամությունը », - ասել է նախագահը, պետական պարգևների հանձման արարողակարգի ժամանակ: «Այս պահերին, մենք հատկապես սուր ենք զգում, թե ինչ կարևոր նշանակություն ունի վստահությունը, համերաշխությունը և կապը սերունդների միջև, թե ինչքան կարևոր է գնահատել հայրենի պատմությունը և դրա եղբայրության և  ներդաշնակության ավանդույթի վրա հիմնվելու դասերը, որոնք համախմբում են մեր բազմազգ ժողովրդին», - ասել է Պուտինը: Ըստ նախագահի, ռուսները միշտ հավատացել  են բարությանը և արդարությանը, կարողացել են  մի կողմ դնել ամեն տեսակ  տարաձայնությունները հանուն Հայրենիքի սիրո: Այսօր Պուտինը Կրեմլում  պետական պարգևներ և պատվավոր կոչումներ է  շնորհել ավելի քան 40 ռուս և օտարերկրյա քաղաքացիների: Ռուսաստանի  Հերոս Ոսկե աստղի է  արժանացել  գնդապետ Սերիկ Սուիլթանգաբիևը, որն անցյալ տարի ուսումնավարժանքների ժամանակ փրկել էր կրտսեր սերժանտի կյանքը,  իր մարմնով  ծածկելով նրան նռնակի պայթյունից:  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին  կարգի շքանշանով են պարգևատրվել  Նիկիտա Միխալկովը, Յուրի Սոլոմինը և Գենադի Խազանովը :