Բավ է պառակտվել
12-02-2015 12:37

Պուտինը պատմել է Մինսկում բանակցությունների արդյունքների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է Մինսկում տեղի ունեցած «նորմանդական քառյակի» բանակցությունների արդյունքների մասին: «Հենց հիմա ստորագրվել է Մինսկի կոնտակտային խմբի փաստաթուղթը: Այն կոչվում է Մինսկի պայմանավորվածությունների իրականացման միջոցների համալիր: Նման մի բան», - ասել է նա: Նրա խոսքով՝ «երկրորդ փաստաթուղթը ստորագրելու չէ. այն իրենից ներկայացնում է Ֆրանսիայի նախագահի, Ուկրաինայի նախագահի, Ձեր խոնարհ ծառայի և Գերմանիայի կանցլերի կողմից արված հայտարարություն այնմասին, որ մենք աջակցում ենք այդ գործընացը»: ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ փետրվարի 15-ից Դոնբասում կգործի հրադադարի ռեժիմը: «Ծանր զինատեսակները կնահանջեն այսօրվա շփման գծից Կիևի համար, իսկ զինյալների համար՝ գծից սեպտեմբերի 19-ից», - ասել է նա: Բացի այդ Պուտինը կոչ է արել կողմերին զուսպ լինել: Պատասխանելով այն հարցին, թե ինչու է Ուկրաինայի ճգնաժամին վերաբերվող փաստաթղթի համաձայնեցումը այդքան տևական եղել՝ Պուտինը ասել է, որ պատճառը ինքնակոչ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններին զիջելու Կիևի ցանկության բացակայությունն էր: ՌԴ առաջնորդը հավելել է, որ Ուկրաինայի իրավիճակի քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ է սահմանադրական բարեփուխում, որը հաշվի կառնի երկրի արևելքի բնակիչների շահերը: «Այդ իմ կյանի լավագույն գիշերը չէ: Սակայն առավոտը բարի է, քանի որ բանակցական գործընթացի բարդություններին հակառակ մեզ հաջողվել է համաձայնության գալ կարևորագույն հարցերի շուրջ», - ասել է նա: «Նորմանդական քառյակի» բանակցությունները սկսվել են փետրվարի 11-ին՝ երեկոյան, Մինսկի Անկախության դղյակում: Զուգահեռաբար Բելառուսի ԱԳՆ ընդունելությունների տանը անցկացվում էր կոնտակտային խմբի հանդիպումը: