28-12-2015 16:24

Պուտինը կարգադրել է տնտեսական հատուկ միջոցառումներ կիրառել Թուրքիայի դեմ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած նոր հրամանագրի համաձայն՝ Թուրքիայի նկատմամբ սահմանվելու են նոր տնտեսական պատժամիջոցներ։ Ավելի վաղ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի իշխանություններն ընդլայնելու են Թուրքիայի դեմ պատասխան քայլերի ցանկը։  «Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ադեկվատ պատասխան տալ ոչ բարեկամական գործողություններին»,- նշել էր փոխվարչապետը։