22-09-2016 11:30

Էրդողանը շնորհավորել է Պուտինին

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Թուրքիայի նախագահը շնորհավորել է Ռուսաստանի ղեկավարին Պետդումայի պատգամավորների ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ։

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է երկկողմանի համագործակցության և սիրիական կարգավորման թեմաները։ Այս մասին հայտնում է Կրեմի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույցը կայացել է Թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Քննարկվել են ռուս-թուրքական համագործակցության հետագա զարգացման արդիական հարցերն ու սիրիական կարգավորման թեման»,- նշված է հաղորդագրությունում։ Բացի այդ, Էրդողանը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանում Պետդումայի ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ: