Բավ է պառակտվել
09-02-2017 18:50

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի անխագահ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են սիրաիկան խնդիրը. հինգշաբթի օրը այդ մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
« Այսօր կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցը, որի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Սիրիայում առկա ճգնաժամի, և միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում Պուտինը ցավակցություն է հայտնել Էլ- Բաբ քաղաքի մոտակայքում մի քանի թուրք զինվորականների կյանք խլած միջադեպի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել էր, որ Սիրիայի Հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ փոխհրաձգության արդյունքում զոհվել է 4 և վիրավորում է ստացել 15 թուրք զինծառայող:
Անցած տարվա օգոստոսի 24-ին Թուրքիայի բանակը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ սկսեց « Եփրատի վահան» ռազմական գործողությունը, և սիրիական ընդդիմության հետ միասին գրավեց Սիրիայի Հյուսիսում գտնվող սահմանամերձ Ջարաբլուս քաղաքը, և տվյալ պահին հարձակման է ենթարկում Էլ-Բաբ քաղաքը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը հայտարարել էր, որ ռազմական գործողության նպատակը 5 հազար կիլոմետր տարածքը ահաբեկիչներից մաքրելն ու այդտեղ փախստականների համար անվտանգության գոտի ստեղծելն է: