Բավ է պառակտվել
12-01-2016 11:31

Պուտինը մեկնաբանել է Ասադին ՌԴ-ում ապաստան տրամադրելու հնարավորությունը

Պուտինը մեկնաբանել է Բաշար Ասադին Ռուսաստանում քաղաքական ապաստան տրամադրելու հնարավորությունը: Ըստ նրա, դա այնքան դժվար չի լինի իրագործել քան Էդվարդ Սնոուդենի դեպքում էր: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վաղաժամ է անվանել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադին նախագահական ընտրությունների ժամանակ պարտություն կրելու դեպքում Ռուսաստանում հնարավոր ապաստան տրամադրելու հարցի քննարկումը:Այս մասին նա հայտարարել է Bild պարբերականին տված հարցազրույցում, որի երկրորդ մասը հրապարակվել էր Կրեմլի մամուլի ծառայությունում: Նա հիշեցրել է, որ Մոսկվան ապաստան է տրամադրել ամերիկյան ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին: «Մենք պարոն Սնոուդենին ապաստան տրամադրեցինք, դա ավելի բարդ էր, քան Ասադին տրամադրելը»,- հայտարարել է Պուտինը: Նախագահը շեշտել է, որ նման հարցերը քննարկելուց առաջ անհրաժեշտ է սիրիացի ժողովրդին թույլ տալ արտահայտվել: «Նախ՝ հարկավոր է սիրիացի ժողովրդին թույլ տալ արտահայտվել: Ու ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե դա ընթանա ժողովրդավարական եղանակով, ապա, գուցե կարող է այնպես լինել, որ Ասադին հարկավոր չլինի որևէ տեղ մեկնել ու կարևոր չէ, թե նա կլինի նախագահ, թե ոչ»,- ասել է նա: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-նախանշել Ասադի հրաժարականը 2017 թ.: Այս մասին հայտարարվել է ներքին փաստաթղթում, որը նախապատրաստվել էր Սիրիայի հարցով զբաղվող ԱՄՆ-ի պաշտոնյաների համար: ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է փաստաթղթի իսկությունը: Դեկտեմբերի վերջին, Bloomberg-ը հաղորդել է, որ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների ընթացքում Պուտինը պահանջել է թույլատրել Ասադին մասնակցել 2017 թ. ընտրություններին, և նույնիսկ հաղթանակ էր կանխատեսել նրա համար: Վերջինս էլ, իր հերթին, չի համաձայնել Ռուսաստանի նախագահի դիրքորոշման հետ այս հարցի վերաբերյալ: Ըստ Bloomberg գործակալության ԱՄՆ կառավարությունն արդեն մշակում է այնպիսի քվեարկության այնպիսի կանոններ, որոնք կնվազեցնեն Ասադի հաղթելու հնարավորությունները: Ավելի ուշ, Կրեմլը հայտարարել էր, որ Bloomberg- ի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և Մոսկվայում հանդիպման ժամանակ, Վլադիմիր Պուտինը նման պահանջներ առաջ չի քաշել: Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարը և ՌԴ նախագահը քննարկել են Սիրիայի քաղաքական կարգավորման հարցը: Դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով միաձայն բանաձև է ընդունել, որը ներառում է սիրիական ընդդիմության և Սիրիայի իշխանությունների բանակցությունները: Երկրում քաղաքական կարգավորման մոնիտորինգի գործընթացը իրականացնելու է ՄԱԿ-ը: Բանաձևի նախագիծը նաև առաջարկում է, որ Սիրիայում նոր սահմանադրության նախագծի աշխատանքների մեկնարկից հետո առաջիկա 18 ամիսների ընթացքում միջազգային վերահսկողության ներքո ընտրություններ անց կացվեն: