Բավ է պառակտվել
09-09-2015 12:11

Պուտինը առաջ է տանում է իր ազգային շահը. Լ. Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը այսօր խոսելով Պուտին-Սարգսյան հանդիպման մասին, նկատեց, որ դա հերթական, սպասվող և շարունակական բնույթ կրող հանդիպումներից մի դրվագ է. «Ես չեմ կարծում, որ այդ հանդիպումը կապված է սահմանային լարվածության հետ: Հայ-ռուսական հարաբերություններում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հրապարակային լուսաբանման ենթակա չեն: Բոլոր նման հանդիպումները կայանում են բազմաթիվ պատճառներով, միշտ բազմաբովանդակ են և բազմաթիվ պատճառներ են ունենում, որոնց մասին հասարակությունը չի տեղեկանում»:

Բանախոսի խոսքով Ռուսաստանը այսօր պայքարում ու շարունակ պայքարելու է, որ ԱՄՆ-ն իրեն միակ սուպեր պետությունը չզգա: «Երբ գերտերությունները կարողանում են փոքր պատերազմներ ստեղծել, բայց չեն կարող խաղաղության հասնել, ամեն վտանգված ժողովուրդ, ինչպիսին հանդիսանում ենք նաև մենք, պետք է իր հույսը դնի իր ուժերի, իր դիվանագիտական կառույցների վրա»: Ինչ վերաբերվում է փաստին, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինը Ս. Սարգսյանի հետ հանդիպմանը չանդրադարձավ սահմանային լարվածությանը, ապա Լ.Ալավերդյանը նշեց. «Նա չի գտնում, որ դա հարմար պահ է, այն ժամանակ, երբ ինքը ունի զենքի առևտուր Ադրբեջանի հետ: Նա այսօր խնդիր ունի իր զենքի վաճառքը ավարտին հասցնել: Պուտինը դրանով առաջ է տանում է իր ազգային շահը և մենք էլ պետք է կարողանանք նույնը անել»:

 

Մարինե Բարսեղյան