Բավ է պառակտվել
02-04-2016 13:17

Պուտինը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես անհանգստացած է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրություններով։
Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Պուտինը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել»,-ընդգծել է մամուլի քարտուղարը:
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաև անօդաչու թռչող սարք և տանկ: