12-05-2015 09:50

Պուտինը և Քերրին կհանդիպեն Սոչիում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի  12-ին Սոչիում կընդունի Ամն պետքարտուղար Ջոն Քերրիին: Այդ մասին հայտնեց նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հանդիպմանը ներկա է գտնվելու նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Պեսկովի խոսքով՝ Լավրովը և Քերրին նախապես մանրակրկիտ բանակցություններ կանցկացնեն: Նախագահի մամլո խոսնակը նշեց, որ ՌԴ առաջնորդի և Ամն պետքարտուղարի օրակարգը հագեցված է լինելու, սակայն պատժամիջոցների թեման չի քննարկվելու: Պեսկովի խոսքով՝ Մոսկվան դրական է գնահատում Քերրիի այցը: Վաշինգտոնի հետ հարաբերությունների կառուցումը հնարավոր է միայն երկխոսության միջոցով, նշում է նա: Ավելի վաղ հաղորդվել է, որ մայիսի  12-ին Սոչիում տեղի կունենան Լավրովի և Քերրիի բանակցությունները, և որ ԱՄՆ պետքարտուղարը հուսով է, որ կհանդիպի ՌԴ նախագահին:  «Այդ այցը ռուսաստանցի պաշտոնյաների հետ ուղիղ կապ պահպանելու մեր մշտական ջանքերի մասն է կազմում», — նշված է ԱՄՆ Պետդեպի հաղորդագրության մեջ: ՌԴ ԱԳՆ-ում իրենց հերթին հայտարարել են, որ Մոսկվայի և Վաշինգտոնի   հարաբերությունները գտնվում են բարդ փուլում, սակայն ՌԴ իշխանությունները շարունակում են համատեղ աշխատանքը «այն ուղղություններով, որոնք համապատասխանում են մեր շահերին և միջազգային անվտանգությունը ապահովելու խնդիրներին»: