11-12-2015 13:48

Պուտինը կարգադրել է Սիրիայում զինվորականներին սպառնացող բոլոր թիրախները ոչնչացնել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ զինվորականներին կարգադրել է գործել ծայրաստիճան կոշտ՝ ոչնչացնելով բոլոր այն նշանակետերը, որոնք Սիրիայում սպառնում են Ռուսաստանի ԶՈւ-երին: «Հրամայում եմ գործել ծայրաստիճան կոշտ:Ցանկացած նշանակետ, որը սպառնում է ռուսական խմբավորմանը կամ մեր ցամաքային ենթակառուցվածքին, ենթակա է անհապաղ ոչնչացման»,- ասել է պետության ղեկավարը: