Բավ է պառակտվել
09-11-2016 12:22

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները ճգնաժամից հանելու համատեղ աշխատանք կտարվի, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինը հեռագրում հույս է հայտնել, որ համատեղ աշխատանք կտարվի ռուս-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամից հանելու, միջազգային օրակարգում արդիական խնդիրները լուծելու եւ գլոբալ անվտանգության մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար:

Պուտինը վստահություն է հայտնել, որ Մոսկվայի եւ Վաշինգթոնի միջեւ կառուցողական երկխոսությունը՝ հիմնված իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա, համապատասխանելու է երկու երկրների եւ ամբողջ միջազգային հանրության շահերին:

Պուտինը նաեւ Թրամփին հաջողություն է մաղթել պետության ղեկավարի նման պատասխանատու պաշտոնում: