Բավ է պառակտվել
21-09-2013 14:03

Վլադիմիր Պուտինը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ հանրապետության բոլոր քաղաքացիներին շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնի առթիվ:
Պուտինը բարձր է գնահատել Հայաստանի հաջողությունները սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային զարգացման արդիական հարցերում՝ նշելով նաեւ միջազգային
ասպարեզում հանրապետության բարձրացող հեղինակությունը:
Ռուսաստանի նախագահն ասել է, որ համատեղ ջանքերով պետությունները կապահովեն երկկողմ կապերի հետագա ամրապնդումը, կընդլայնեն կառուցողական փոխգործակցությունը տարբեր
բազմակողմ ձեւաչափերով, այդ թվում՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համատեքստում, ինչն, անշուշտ, համապատասխանում է երկու երկրների եղբայրական
ժողովուրդների շահերին: