Բավ է պառակտվել
30-06-2017 19:13

Պուտինը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Հունիսի 30-ին Սերժ Սարգսյանը դարձավ 63 տարեկան:
«Հարգելի՛ Սերժ Ազատի: Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Ձեր երկարամյա պետական գործունեությամբ՝ Դուք վաստակել եք Ձեր հայրենակիցների մեծ հարգանքն ու զգալի հեղինակություն արտերկրում»,- ասված է Պուտինի հաղորդագրության մեջ:
«Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում»,- ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:
«Միշտ ուրախ եմ շփվել Ձեզ հետ: Հուսով եմ, որ մեր կառուցողական երկխոսությունն ու երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ արդյունավետ աշխատանքը կշարունակվի: Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Սերժ Ազատի, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն, հաջողություններ և ամենայն բարիք»,-ասված է ՌԴ նախագահի շնորհավորական հեռագրում: