25-03-2016 10:20

Պուտինը կատակել է Քերրիի ճամպրուկի պարունակության առիթով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի ճամպրուկի պարունակության առիթով, որով նա Մոսկվա է ժամանել: Հանդիպման ընթացքում Պուտինն ասել է, որ փոքր-ինչ զարմացել է՝ տեսնելով, որ Մոսկվա ժամանելիս պետքարտուղարին ոչ ոք չի օգնել ինքնաթիռից ճամպրուկները դուրս բերելու գործում: Նա կատակել է, որ պետքարտուղարի ճամպրուկում կարող էր ինչ-որ արժեքավոր բան լինել, օրինակ՝ Ռուսաստանի հետ առևտրի համար նախատեսված գումար: Քերրին, իր հերթին, Պուտինին խոստացել է պորտֆելի պարունակությունը ցույց տալ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ: «Դա հաճելի անակնկալ է»,- խոստացել է ԱՄՆ պետքարտուղարը: