Բավ է պառակտվել
19-11-2013 14:04

Վլադիմիր Պուտինը դեկտեմբերին կայցելի Հայաստան. Սերգեյ Լավրով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի սկզբին կայցելի Հայաստան, հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 «Մենք բանակցություններ ենք անցկացրել Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչը դիտարկում ենք որպես ՌԴ նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստության փուլերից մեկը», - ասել է Սերգեյ Լավրովը՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած բանակցությունների ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսում։