Բավ է պառակտվել
07-05-2015 15:44

Պուտինը հանձնարարել է ռեզերվներ փնտրել, որպեսզի «մայիսյան հրամանագրերը» չեղյալ չհայտարարվեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ «մայիսյան հրամանագրեր»-ի իրականացման հարցում վերադարձ դեպի անցյալ չի կարող լինել, և անհրաժեշտ է փնտրել ռեզերվներ: «Ընթացիկ շրջանի բարդությունները պետք է լրացուցիչ խթան հանդիսանան ռեզերվներ և արտասովոր լուծումներ գտնելու, միջոցների ավելի նպատակասլաց և մտածված օգտագործման համար», - ասել է նախագահը «մայիսյան հրամանագրեր»-ի կատարմանը նվիրված խորհրդակցության ժամանակ: Նախագահը հիշեցրել է, որ տվյալ հրամանագրերը ձևավորվում էին այլ տնտեսական և արտաքին քաղաքական իրավիճակում: «Մենք հիանալի հասկանում ենք, պետք էհասկանանք դա, և, բնականաբար, որոշ խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ է հաշվի առնել այդ հանգամանքները: Այժմ մենք գործում ենք մի շարքսահմանափակումների պայմաններում: Հնարավոր է, որ որոշ խնդիրներ լուծելու համար օբյեկտիվ պատճառներով անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ, սակայն, կրկնում եմ, ամենակարևորը ռեզերվներ փնտրելն է: Մենք դրանք ունենք», - ասաց նախագահը: «Միանգամից ուզում եմ ընդգծել, որ այն ուղղություններով, որոնցով նպատակային ցուցանիշներ են գրանցվել, օրինակ, աշխատավարձերի գծով, մենք պարտավոր ենք պահպանել այդ նիշը, որևէ վերադարձ չի կարող լինել: Հասկանալի է, որ ներկայում որոշ ղեկավարների մոտ կարող է խնդիրները կրճատելու մեծ գայթակղություն առաջանալ կամ ընդհանրապես բացատրել սեփական անարդյունավետությունը իրավիճակի փոփոխությամբ», - ասաց Պուտինը: Նա ընդգծեց, որ մի շարք ուղղություններով մեծ աշխատանք է կատարվել և շատ բան է արվել, սակայն որոշ ուղղություններով դեռևս բավականաչափ արդյունքներ չեն գրանցվել: «Եվ այստեղ հաճախ մեղավոր են ոչ թե ոմն արտաքին պայմաններ, թեպետ դրանք էլ կան, սակայն, որպես կանոն, պատճառը ներքին խնդիրներում է: Երբեմն կենդանի աշխատանքը եզրափակվում է նախագծեր, ցուցումներ գրելով, որոնք հիմնված չեն իրական իրավիճակի ըբռնման վրա: Աշխատանքը մինչև վերջ կատարելու, գործնական արդյունքներ ստանալու ցանկություն չկա», - ընդգծեց նախագահը: