Բավ է պառակտվել
29-01-2016 13:28

Պուտինը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ արդյոք 2018 թվականի նախագահական ընտրություններին, թե՞ ոչ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի որոշել՝ կառաջադրի՞ արդյոք իր թեկնածությունը 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ դա «դեռ հեռու է»։
«Երկու տարի առաջ խոսել ընտրությունների մասին՝ մեզ մոտ այնքան էլ ընդունված չէ։ Անգամ չիմանալով այն մասին, թե Պուտինը մտադրություն ունի՞ առաջադրվելու, թե՞ ոչ՝ միևնույն է, արդեն նմանատիպ սևացնող արշավ է սկսվել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին:
2015 թվականի մարտին անցկացված հարցման համաձայն՝ ռուսների մեծ մասը կքվեարկեին Վլադիմիր Պուտինի օգտին, եթե նախագահական ընտրություններն անցկացվեին մոտ ապագայում։