29-06-2016 13:04

Կայացավ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը

2015թ. նոյեմբերի 24-ին ռուսական СУ-24 ինքնաթիռի խոցումից հետո կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առաջին զրույցը։ Երկու նախագահների հեռախոսազրույցի մասին լուրը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ըստ Էրդողանի վարչակազմի աղբյուրների զրույցը եղել է «շատ արդյունավետ և դրական»: